Մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը:
Դա պայմանավորոված է Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: