AM
9 March 2024 - 11:39 AMT

Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով

Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի:

Կենդանաբանական այգին նաև բնակիչ ունի․ աշխարհում հազվագյուտ համարվող և ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղը։

Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նշել է, որ անգամ աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում անազատ պայմաններում այսպիսի կենդանատեսակների բազմացումը նշանակալի ձեռքբերում է համարվում։