AM
12 March 2024 - 06:57 AMT

10-12 աստիճանով կտաքանա․ Մինչև մարտի 15–ը տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հյուսիս–արևմտյան 3-6 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Մարտի լույս 13–ի գիշերը զրոյից ցածր կլինի Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Մարտի 12–ի ցերեկային ժամերին Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +16 աստիճան։

Երևանում մարտի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 12–ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է մինչև +14 աստիճան, իսկ մարտի 15–ին՝ +19–ը։