Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը փոխվել է։ Դատարանը որոշել է կիրառել գրավ՝ 2 մլն դրամի չափով, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Դատական նախորդ նիստում դատարանը մերժել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքի վերացման միջնորդությունը։
2023 թվականի սեպտեմբերին Լևոն Քոչարյանը մասնակցել է Երևանում մի քանի օր տևող անհնազանդության ակցիաներին և սեպտեմբերի 22–ին ձերբակալվել է նման ակցիայի ժամանակ։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել։ Նույն օրը Քոչարյանը ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել: 2023-ի հոկտեմբերի 18-ին քննիչը և դատախազը միջնորդել էին Լևոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ: Միջնորդությունը բավարարվել էր: Նոյեմբերի 6-ի ԿԸՀ արտահերթ նիստում ստանալով պատգամավորի կարգավիճակ՝ Քոչարյանն ազատ էր արձակվել: