Մայիսի 8-ին Երեւանում մեկնարկում է Կարմիր խաչի եւ Կարմիր կիսալուսնի Միջազգային շարժում հումանիտար ցանցի «Մեր աշխարհը` ձեր քայլը» ծրագիրը: Ակցիայի նպատակն է` բարձրացնել մարդկանց տեղեկացվածության մակարդակը աշխարհում իրադրության մասին, այն մասին, թե ինչպես նրանք կարող են օգնել միմյանց:
Ծրագրի շրջանակներում կացնկացվեն մի քանի միջոցառումներ` նվիրված Կարմիր խաչի գաղափարի եւ Սոլֆերինոյի ճակատամարտի 150-ամյակին, Ժնեւյան կոնվենցիաների 60-ամյակին եւ Կարմիր խաչի ու Կարմիր կիսալուսնի Միջազգային դաշնության 90-ամյակին: Ծրագիրը մեկնարկում է Երեւանի կենտրոնական փողոցներով երթով դեպի Պետական կոնսերվատորիայի մերձակա այգին, որտեղ կկայանա լուսանկարների ցուցահանդես, որոնցում Կարմիր խաչի գործունեությունն է լուսաբանված: Կկայանա նաեւ պատանի երաժիշտների մասնակցությամբ համերգ:
Նույն այդ ծրագրի շրջանակներում այդ հրատարակվել է Անրի Դյունանի` «Կարմիր խաչի» հիմնադրի «Հիշողություններ Սոլֆերինոյի մասին» գրքի հայերեն թարգմանությունը:
«Մենք կոլեկտիվ պատասխանատվություն ենք կրում մեր աշխարհի բարելավման համար: Յուրաքանչյուրը կարող է իր ավանդը ներդնել համընդհանուր բարի գործի մեջ»,- ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի ու Կարմիր կիսալուսնի Միջազգային դաշնության գրասենյակի նախագահ Սուսաննա Հարությունյանը:
Մամլո ասուլիսին կայացել է «Մեկ գաղափարի պատմություն» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է «Կարմիր խաչի» հիմնադրման մասին: