AM
13 March 2024 - 13:36 AMT

ԱԺ–ում Պապիկյանի գլխավորությամբ տարածքային և տեղական պաշտպանությանն առնչվող նախագծեր են քննարկվել

Մարտի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերների հետ` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք առնչվում են տարածքային և տեղական պաշտպանությանը, ինչպես նաև այդ ամենում հասարակության ներգրավածությանը: