AM
15 March 2024 - 07:27 AMT

Երևանի քաղաքապետարանում խուզարկությունից հետո 5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` պաշտոնյա

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կա ևս 4 ձերբակալված։ Այդ մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,–հայտնել է Օհանջանյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում։