AM
18 March 2024 - 06:43 AMT

Սուրենյան. Առատ տեղումներից չբողոքեք

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է սպասվող տեղումների մասին և հորդորել չբողոքել դրանցից։

«Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք»,-գրել է նա։

Հանրապետության տարածքում մարտի 18-ին՝ առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-22-ին նույնքան կբարձրանա։

Երևանում մարտի 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։ Մարտի 18-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +15 աստիճան, մարտի 19-ին՝ +9։