Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը պետությանը պետք է փոխանցի ավելի քան 608 մլն դրամ, հայտնում է Դատական դեպարտամենտը։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար։ Այն կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը։
Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը:
Ավելի վաղ դատախազությունը համաձայնություն էր տվել, որ Հովիկ Աբովյանը և նրա հետ փախկապակցված անձինք պետությանը 1.5 մլն դոլար փոխանցեն։
Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետ է եղել 2014-2018 թվականներին։