AM
18 March 2024 - 10:42 AMT

Ոստիկանություն․ Եթե ամրագոտու կիրառումը չպահպանվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր

Ոստիկանությունը հորդորում է բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին և զգուշացնում, որ հակառակ դեպքում կօգտագործվեն տեսահսկող սարքերը։

«Ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:

Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը: Հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում ենք բարի երթ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են։