AM
19 March 2024 - 10:53 AMT

Երևանում մոտ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի

Երևանի ջերմոցատնկարանային վարչությունում արդեն իսկ մեկնարկել են գարնանային տնկարկի նախապատրաստական աշխատանքները՝ մայրաքաղաքում մոտ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտնկվի։

Գարնանը այգիներում և պուրակներում կիրականացվեն հասուն ու արժեքավոր ծառերի լրացման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն քաղաքային անտառներ, կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նորերով, հայտնում է քաղաքապետարանը։

Երևանն արդեն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան: Նախագծով այստեղ կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ ու համակարգեր. արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր պոմպերը, մոտ 100 կմ կաթիլային համակարգը:

Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնումը գերխնդիր է. կանաչապատման և անտառտնտեսությունների հիմնման և զարգացման աշխատանքները շարունակական են: