ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները և Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաքից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջաջուռ և Վարդաղբյուր գյուղերի, Աշոցքի տարածաշրջանի (գետնաբուք) ճանապարհներին մերկասառույց է։
Ամասիայի տարածաշրջանում և Բերդաշեն գյուղում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։