Մարտի 19–ին քաղաքացիներն արձանագրել են, որ Մաշտոցի պողոտայի վերանորոգված գետնանցումը, որը հայտնի է «Փակ շուկայի» գետնանցում անունով, առատ տեղումներից հետո լցվել է ջրով։ Factor.am-ը տեսանյութ է հրապարակել։
Գետնանցումը շահագործման էր հանձնվել 2023 թվականի փետրվարին։ Հիմնանորոգման աշխատանքների համար համայնքային բյուջեից մոտ 50 մլն դրամ էր հատկացվել։ Այդ ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ գնացել և կտրել էր կարմիր ժապավենը։
Բացումից հետո քննադատությունների առիթ էր տվել այն, որ գետնանցումը կահավորված չէ թեքահարթակներով և մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: