AM
20 March 2024 - 10:19 AMT

Աննա Հակոբյանի օգնականը` վարչապետի արարողակարգի պատասխանատու

Եսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եսթեր Սահակյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու», ասվում է որոշման մեջ։

Սահակյանը մինչ նշանակումը զբաղեցնում էր Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի օգնականի պաշտոնը։