Արարատյան դաշտում ծիրանենին համատարած ծաղկել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա նաև տեսանյութ է հրապարակել։
«Արարատյան դաշտում ծիրանենին համատարած ծաղկել է: Արարատի մարզ, Սուրենավան»,–գրել է նա։
Հանրապետության տարածքում մարտի 21-23-ը, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 23-ին կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում մարտի 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 21–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +13 աստիճան։