ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել Եղիազար Վարդանյանը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ»,– ասված է որոշման մեջ։
Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր էր ընտրվել 2020 թ. նոյեմբերի 16–ին:
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվել էր պաշտոնից հունվարին, երվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցից հետո, դժգոհել էր դպրոցներում շինաշխատանքների թերացումներից։