Ադրբեջանը զգուշացրել է Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանն (ԱՀԿ) այն մասին, որ չի պատրաստվում Հայաստանի հետ ստեղծել առեւտրա-տնտեսական հարաբերություններ մինչեւ նա «չվերադարձնի զբաղեցրած տարածքները» եւ Երեւանի կողմից չճանաչվի Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի տեղեկատվական աղբյուրները, Ժնեւում ԱՀԿ ղեկավարության հետ ավարտված բանակցությունների ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարել է, որ, նույնիսկ, այդ կազմակերպությունում երկու երկրների ընդգրկվելու դեպքում, ոչ մի տարածաշրջանային համագործակցության մասին խոսք լինել չի կարող` մինչեւ չլուծվեն վերոհիշյալ հարցերը: Հարկ է նշել, որ Ադրբեջանն անց է կացրել ԱՀԿ հետ բանակցությունների միայն առաջին փուլը, իսկ Հայաստանն արդեն ավարտել է բանակցական գործընթացը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: