ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՃՈ ստորաբաժանումներում վճարումները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ Դա պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1988-Ն որոշմամբ, հայտնում են ՆԳ նախարարությունից:
Որոշման համաձայն, «ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները և ՆԳՆ ոստիկանության ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները իրենց գործունեության հետ կապված բոլոր վճարումների ստացումն այսուհետ կիրականացնեն POS տերմինալների միջոցով՝ անկանխիկ եղանակով»: