AM
28 March 2024 - 13:45 AMT

Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան – Գալշոյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես, նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ, հայտնում է քաղաքապետարանը։