AM
30 March 2024 - 11:43 AMT

Մատենադարանի ղեկավարությունը Հնդկաստանի ազգային արխիվների տնօրենի հետ քննարկել է գործակցության հնարավորությունը

Մաշտոցյան Մատենադարան է այցելել Հնդկաստանի ազգային արխիվների տնօրեն Սանջայ Գարգը: Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգը եղել է Արխիվի և Թվայնացման բաժիններ:

Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում: