AM
1 April 2024 - 08:04 AMT

Երևանում մի քանի կարևոր ուղղությամբ ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն

2024–ին Երևանում մի քանի կարևոր ուղղությամբ ավտոբուսների առանձնացված գծեր կսահմանվեն: Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ նրա, առանձնացված գծերի հայտնվելը Երևանում էապես կրճատելու է մարդկանց տեղաշարժի ժամանակը, հայտնում է Aysor.am-ը։

«Սա ապացուցված փաստ է, իհարկե, անհատ վարորդների համար որոշակի անհարմարություններ են առաջանալու, բայց այն մարդիկ, ովքեր օգտվելու են հանրային տրանսպորտից, էականորեն ավելի կարճ ժամկետում են մի կետից մյուսը տեղափոխվելու։ Պետք է քննարկում՝ հասկանալու, թե ավտոբուսային առանձնացված գծերով ինչ այլ տրանսպորտային տեսակներ կարող են երթևեկել։ Ենթադրում եմ՝ այդտեղ կարող են լինել հեծանիվները, մոպեդները, միգուցե, մոտոցիկլետները, գուցե, ինչ-որ մի փուլում՝ երևանյան տաքսին, բայց տաքսու համար հստակ նոր պահանջներ դնելով»,-հայտարարել է Տիգրան Ավինյանը։