Երևանի քաղաքապետարանին կից գործող բոլոր մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նման հանձնարարություն է տվել գործակարգավարական նիստի ժամանակ:
«Բոլոր մանկապարտեզները պետք է հագեցած լինեն տեսախցիկներով, որոնք պետք է ունենան հասանելություն մի քանի անձի։ Քաղաքապետարանում պետք է համոզված լինեն, որ մանկապարտեզներում մենք ունենք երեխաների համար բարենպաստ միջավայր»,– ասել է նա նա, հայտնում է Sputnik Արմենիան։
2024 թվականի հունվարի սկզբին քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող 162 մանկապարտեզներից 41-ում է տեսախցիկ տեղադրված։ Տեսախցիկները տեղադրված են ընդհանուր օգտագործման վայրերում` մուտքերի մոտ, միջանցքներում, նախասրահներում: