Կեսարյան հատումների թիվը կրճատելու համար Առողջապահության նախարարությունը մեկնարկել է կեսարյանի աճի դադարեցմանն ու նվազեցմանն ուղղված հնգամյա ծրագիր:
Վերջին 10 տարում կեսարյան հատումների թիվը Հայաստանում կրկնապատկվել է` հասնելով 37․7 տոկոսի:
Կեսարյան հատումն ամենաշատ արյան կորստով վիրահատություններից մեկն է, ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ բնակչության մակարդակով կեսարյան հատումների 10 տոկոսից բարձր ցուցանիշները կապված չեն մայրական և նորածինների մահացության մակարդակի կրճատման հետ: