Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը, որը տարածել էր ԶԼՄ–ներից մեկը։ Բաղդասարյանը լուրն անլուրջ է որակել, հայտնում է Factor.am-ը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ևս հերքել է տարածվող տեղեկությունը։
Լրատվամիջոցներից մեկը լուր էր հրապարակել՝ գրելով, թե վարչապետը կուսակցության հրատապ նիստ է գումարել և որոշել հրաժարական տալ։ Նշվում էր նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 10-ին:
Լրատվամիջոցը լուրը հրապարակել է «Կ․» մակագրությամբ, ինչից ենթադրելի է, որ այն ապրիլմեկյան կատակ է։ Չնայած դրան՝ այլ առցանց լրատվամիջոցներ սկսել են կիսվել դրանով․ ավելին՝ լուրը տարածում է գտել նաև ադրբեջանական մեդիա-տիրույթում։