AM
4 April 2024 - 10:16 AMT

ՊՆ–ն ամբողջ ծավալով կապահովի «Երկրապահի» գործունեությունը 2024 թվականին

ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշել է ամբողջ ծավալով ապահովել «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի` 2024 թ. գործունեությունը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նշվել է, որ 2020 թ. պատերազմի ընթացքում «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն ունեցել է նշանակալի մասնակցություն` ունենալով կազմակերպության անդամների մեծ թվով (74 զոհ) մարդկային կորուստներ և 114 վիրավոր: Բացի այդ, հետպատերազմյան շրջանում ավելի քան 4000 ԵԿՄ կամավորականներ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում մարտական հերթապահություն են իրականացնել տարբեր մարտական դիրքերում, գրում է Sputnik Արմենիան։l

«Հաշվի առնելով, որ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ, օժանդակում է նրա առջև դրված խնդիրների կատարմանը, ՀՀ զինված ուժերի համար դաստիարակում և պատրաստում է ապագա զինվորներ, նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել ՀԿ-ի 2024 թ. գործունեության իրականացումը ողջ ծավալով»,– ասվում է հիմնավորման մեջ:

2020 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին ԵԿՄ–ին հատկացվել է դրամաշնորհ` 234 մլն 638 հազար դրամի չափով, որը պահպանվել է հաջորդող տարիներին ու կգործի նաև այս տարի։