AM
17 June 2002 - 17:22 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԼՐՋՈՐԵՆ ՉԸՆԴՈՒՆԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ԱՄԵՆ ՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Եթե Ադրբեջանի նախագահն իրականում հայտարարել է «փարիզյան սկզբունքներում» Մեղրին Լաչինի միջանցքի հետ փոխանակման տարբերակի գոյության մասին, ապա կարելի է հաստատել, որ պետք չէ լրջորեն ընդունել նրա ամեն մի հայտարարություն»: Այդ մասին հատնել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը` մեկնաբանելով Ալիեւի Բաքվում արված հայտարարությունը: «Ինչպես մարդ, որն անձամբ մասնակցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման քի-ուէսթյան բանակցություններին, կարող եմ վստահորեն հայտարարել, որ խոսակցությունները, իբրեւ թե ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որը վերաբերում է Հայաստանի ինչ որ մասի հարեւան պետության ինքնիշխանությանը հանձնմանը, ինչպես նաեւ Ադրբեջան-Նախիջեւան ինքնավար միջանցքին, անիմաստ են»: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքերով` որպեսզի համոզվել Հեյդար ալիեւի խոսքերի ճշմարիտացիության աստճանի վրա, բավական է հիշել, որ երկու տարի առաջ Ադրբեջանի ղեկավարը համառորեն ժխտում էր «փարիզյան սկզբունքների» գոյության մասին, մինչ դեռ այսօր նա ներկայացնում է դրանց մի մասի աղավաղված շարադրանքը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: