AM
8 April 2024 - 07:28 AMT

ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը տեղափոխվել է Բարդա․ 2023–ի սեպտեմբերից հետո ԼՂ–ից ՀՀ է տեղափոխվել ևս 50 հայ

Ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա։ Այդ մասին ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է 1lurer.am-ը։

2023–ի սեպտեմբերինբռնի տեղահանությունից հետոԼեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել ևս 50 հայ:

Կարմիր Խաչի հայկական գրասենյակից ասել են, որ այնտեղ մնացածներն իրենց ուշադրության կենտրոնում են: Նրանց հետ կապը փորձում են պահել Հայաստան տեղափոխված հարազատները:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից մոտ 84,000–ն արդեն հաշվառվել են Հայաստանի հասցեներով, 82,000–ը ձեռք է բերել փախստականի ժամանակավոր պաշտպանության վկայական, Հայաստանի քաղաքացիության համար դիմել է ավելի քան 1 600 անձ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։