Մատենադարանի 8 ձեռագիր ցուցադրվում է Վենետիկի Դոժերի պալատում։ Մատենադարանի բարձրարժեք ձեռագիր մատյանները ներկայացված են Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին։
Ցուցասրահում ներկայացված է նաև Արցախում գրչագրված ձեռագիր։
Մատենադարանի պատվիրակությունն Իտալիայում է տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ:
Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի Համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի Պատմության թանգարանի և Ս. Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության մասնագետների հետ համագործակցությամբ ընտրել է ցուցադրվող նմուշները։
Մամուլի ասուլիսին ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ կարևորություն են տվել Հայաստանի մասնակցությանը, խոսել արցախյան պատերազմի ողբերգական հետևանքների մասին։