AM
8 April 2024 - 08:43 AMT

Ավինյան. Կկարողանա՞նք այնպես անել, որ մետրոյում ժամանակը հետհաշվարկով ցույց տա

Առաջիկայում թվային ցուցատախտակի վրա կցուցադրվի մետրոյի ժամանմանը մնացած ժամանակը: Այդ մասին ապրիլի 8-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր այս տրանսպորտային ռեֆորմների շրջանակում կկարողանանք, չէ՞, այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով, այսինքն, թե մետրոն կայարան ե՞րբ է հասնելու»,- հետաքրքրվել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։

Արձագանքելով քաղաքապետին՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատասխանել է, որ եթե առկա տեխնիկայով չհաջողվի, ապա պետք է նորով խնդրի կատարումն ապահովվի։

«Եկեք խնդիրը դնենք ու ֆիքսենք, որ դա էլ պետք է լուծվի»,- շեշտել է քաղաքապետը։