AM
8 May 2009 - 14:18 AMT

Հայ նկարիչներին անհանգստացնում են գենդերային հավասարության խնդիրները

Երեւանում մեկնարկում է «Գենդերային անհանգստություն. պլատֆորմներ» նկարիչների միջազգային գիտաժողովը: Նախագծի շրջանակներում տեղի է ունեցել 5 երկրների` Իրանյի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի նկարիչների աշխատանքների ցուցադրությունը: Ցուցադրություններից հետո կազմակերպվել են քննարկումներ հեղինակների մասնակցությամբ:

Նախագծի հոգաբարձու Սուսաննա Գյուլամիրյանը հավաստիացրեց. «Նախագիծը նվիրված է գենդերային խնդիրներին», որոնք վաղուց արդեն դուրս են եկել տղամարդ եւ կին ընդդիմության շրջանակներից: Գիտաժողովի թեմատիկան այսօր հույժ կարեւոր է»:

5-օրյա ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է տեսաֆիլմերի եւ փաստագրական ֆիլմերի ցուցադրություն, որոնք նվիրված են գենդերային հավասարության խնդրին: