ՆԳՆ–ն զգուշացնում է` անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ։
ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12–ին որոշ քաղաքացիներ ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նշվում է, իբր փաթեթ է հասել պահեստ և ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով առաքվել չի կարող։
«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Անցնելով հղմամբ և լրացնելով անձնական տվյալներ՝ դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված թեժ գիծ՝ 011525252»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: