Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել: Տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է Aysor.am-ը։
«Վիրավորներ չկան, երկու զինծառայող ունի թեթև մարմնական վնասվածք։ Որևէ լուրջ բան չկա: Այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»,- նշել է նա:
Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 12–ին ժամը 15:25-ի սահմաններում, զինծառայողների տեղափոխող «Ուրալը» դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Կա 4 զոհ, վիրավորում է ստացել 20 զինծառայող: