AM
16 April 2024 - 10:28 AMT

ՔԿ-ն խուզարկում է Առողջապահության նախարարությունն ու ԲԿ-ներից մեկը

Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում։ Այդ մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ գործի շրջանակում, հայտնում է «Ազատությունը»:

Նա միայն նշել է, որ խուզարկությունը շարունակվում է։

Աբրահամյանի խոսքով՝ խուզարկություն է իրականացվում նաև երևանյան բուժհաստատություններից մեկում։ Անուն, խոսնակը, չի նշել, սակայն ընդգծել է, որ գործով ձերբակալվածներ կամ մեղադրյալներ չկան:

Մամուլն ապրիլի 16–ին գրել էր «Ուիգմոր» հիվանդանոցի տնօրենի աշխատասենյակում խուզարկությունների մասին։