«Փարիզում բանակցությունների ժամանակ չի եղել «Մեղրու միջանցք» հասկացություն», հայտարարել է Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարի վերջերս արված հայտարարությունները, թե իբր Հեյդար Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ 2001 թվականին Փարիզում ձեռք է բերվել պայմանավորվածություն տարածքային փոխանակման մասին, Սարգսյանն ասել է. «Լավ կլիներ, եթե Հեյդար Ալիեւը չարդարանար, չարդարացներ իր գործողությունները, այլ կոնկրետ սկսեր կատարել Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: