AM
11 May 2024 - 13:10 AMT

«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել

«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել՝ նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդ Կոչուբաևը։

Սևակ Խաչատրյանն բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Էջմիածնից 6 անձ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հաղորդել էր, որ իրենց տեղեկություններով՝ «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքն իր աջակցությունն է հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։