Վրաստան մեկնող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց չկա։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների. Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:
Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ:
Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»,–ասվում է գրառման մեջ։