AM
15 June 2002 - 16:12 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ ՉԷ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԸՆԴԳՐԿԵԼ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Եվրոմիությանն անդամկցելու հարցին պետք չէ մոտենալ տարածաշրջանային տեսանկյունից եւ Հարավային Կովկասի երկրները միաժամանակ ընդգրկել Եվրամիություն: Այդ մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրմգարդ Շվեյցերը: Արտաքին հարաբերությունների ՀՀ խորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու հարցը, ինչպես նաեւ տնտեսական զարգացման հարցեր: Կողմերը նշել են, որ ԵՎրամիությունում ինտեգրացման համար մնացել է միայն լուծել սահմանադրական փոփոխություններ պահանջող հարցեր, որի համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: