AM
16 May 2024 - 09:25 AMT

ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի

Հայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացի։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

Ներկայումս երկու երկրի դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրն Աթենքում է, իսկ ՀՀ–ում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում:

Կիպրոսն էլ հայտարարել է Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մտադրության մասին։