AM
18 May 2024 - 11:37 AMT

Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն

Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում մետրոպոլիտենը մայիսի 18–ին աշխատելու է արտակարգ ռեժիմով։

Մետրոն աշխատանքները կավարտի մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։

«Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում»,–ասվում է հաղորդագրության մեջ։