AM
20 May 2024 - 08:12 AMT

ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին

Մայիսի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք, հայտնում է ԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Գրիգորյանը Դոհայում մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին:

Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: