AM
22 May 2024 - 06:36 AMT

Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը մայիսի 21–ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում։

Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Անվտանգային իրավիճալից բացի զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նույն օրը՝ մայիսի 21–ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ խնդիրներ։ Հեռախոսազանգը տեղի է ունեցել Կիևի նախաձեռնությամբ։