AM
27 May 2024 - 05:48 AMT

ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել

Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

«6 վիրավորի մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, խնդրում ենք հիմք ընդունել արդեն հրապարակված պաշտոնական, ստույգ տեղեկատվությունը»,- հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է Factor-ը: