AM
29 May 2024 - 14:14 AMT

Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում

Fast Shift էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն այսուհետ կարող են վճարել ՃՈ տուգանքները պարզ և արագ եղանակով։ Ընդամենն անհրաժեշտ է՝

– Հավելվածի գլխավոր էջում սեղմել «Վճարումներ» կոճակը,

– Անցնել «Պետական վճարումներ» բաժին,

– Ընտրել վճարման վավերապայմանը՝ տուգանքի որոշման համարը կամ տեխանձնագրի համարը, և մուտքագրել անհրաժեշտ տվյալները։

Fast Shift դրամապանակում նույն արագությամբ հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները։