Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր։
Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ըստ այդմ, պահանջ է ներկայացվել դատարանին նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բացի վերանշյալ գումարը բռնագանձել 3 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր, 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար։