AM
1 June 2024 - 09:11 AMT

Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն ավտոերթով շարժվել են դեպի Գյումրի։ Ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։

Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տրամադրվածությունը շատ լավ է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք, ժողովրդի հետ կհանդիպենք»,– ասել է նա։

Հանրահավաքը կայանալու է ժամը 18։00–ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բակում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։