AM
1 June 2024 - 10:50 AMT

ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի հեղեղումներից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը անցել է հասցված վնասների չափը պարզելու և խաթարված ենթակառուցվածքը վերականգնելու համաժամանակյա աշխատանքներին: «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ ստեղծվել է երկաթուղու վնասված ենթակառուցվածքի հետևանքների վերացմանն ուղղված վերականգնողական աշխատանքների կազմակերպման շտաբ:

Ընկերության ղեկավարը ռուսաստանյան «Ռոսժելդորպրոյեկտ» ԲԸ-ից հրավիրված մասնագեների հետ համատեղ իրականացնում են բոլոր ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն՝ աշխատանքների ծավալների, տեխնոլոգիայի և ենթակառուցվածքի վերականգնման համար անհրաժեշտ նյութերի քանակի սահմանմամբ:

Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հեը համատեղ մշակվում են երկաթուղու աշխատանքի ժամանակավոր սխեմներ:

Մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր: