ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, գրում է Sputnik Արմենիան։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հացադուլ էր հայտարարել, երբ ԱԳՆ–ի շենքի մոտ նրա նախնական ձերբակալումից անցել էր 6 ժամ, բայց նրան ոչ ազատ էին արձակել, ոչ էլ ձերբակալման որոշում էր կայացվել։
Փաստաբանի տեղեկություններով` Հարությունյանն այս պահին առողջական խնդիր ունի, ու նա ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում։
Մայիսի 31–ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ ԱԳՆ–ի դիմաց տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների հիմքով» 28 անձի ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել է Քննչական կոմիտեն։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները մայիսի 31–ի երեկոյան հաջակցություն ձերբակալվածների հավաքվել էին Քննչական կոմիտեի դիմաց։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։