Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն: Այդ մասին ասվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Ուսումնասիրվել է մոտ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:
«Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը տեղեկացրել է, որ կպահանջվի 135 մլն դրամ։