AM
3 June 2024 - 09:30 AMT

Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով և դատապարտվել 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակել պատիժը կրելուց։

Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցվել է վաղեմության ժամկետի հիմքով, հայտնում է Aysor.am-ը։

Երանոսյանը մեղադրվում էր 2018-ի ապրիլին Երևանում բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։