Մշակվել է Երևանում օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ, որը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում և հասանելի կլինի բոլորին: Այդ մասին ասվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Օգտագործվելու են օդի որակի չափիչ սարքերից ստացված տվյալները և Երևանում ներդրված GIS համակարգի հնարավորությունները։
Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ամբողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը:
Երևան քաղաքի կառավարման տեխնելոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը պարզաբանել է, որ 1 խորանարդ մետր օդում մինչև 12 միկրոգրամ փոշին համարվում է ոչ վտանգավոր, 12-35 միկրոգրամը՝ միջին ցուցանիշ է և 35-ից ավելը փոշու պարունակության բարձր ցուցանիշն է։